Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Նրա խոսքով՝ սա արվել է այս շաբաթվա սկզբին՝ պրոցեսը սկսվելուց առաջ։
«Ուժեր կան, որ ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել, որ Ադրբեջանին էլ մեղադրելու տեղ չունենանք։ Որ Ադրբեջանն ասի՝ ՀՀ իշխանությունը որոշեց, որ ԼՂ-ում ոչ մի հոգի չմնա։ Մեր պարտականությունների մեջ է ԼՂ հայերի անվտանգ կյանքը»,- միևնույն ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Բայց և այնպես, նա տեղեկացրեց, որ 40 հազար ընտանիք ընդունելու մենք արդեն պատրաստ ենք։
«Բայց մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում՝ արժանապատիվ կյանքով։ Այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Ընդ որում, ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում են 1200-1300 քաղաքացիներ, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում»,- նշեց նա։