«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Անհանգստացած եմ, որ այս հարցում ՌԴ-ն ու Ադրբեջանը համագործակցում են՝«Զանգեզուրի միջանցքը» Մեղրիով Նախիջևան տանող երթուղու համար       Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում    

22 սեպ 2023 11:57

Սա էլ ձեր Փարիզը.Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում։

«Տեսեք, թե ինչի դա հանգեցրեց. Փարիզը փորձեց իր ձեռքն առնել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար: Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ դա կարող է դաս ծառայել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք։

«Ի վերջո, Փարիզն այս անգամ նույնիսկ հարկ չհամարեց որևէ բառ գտնել՝ ինչ-որ կերպ բացատրվելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր