Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ Սամվել Կարապետյան       Հունիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

22 սեպ 2023 12:30

Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Արցախի վերաբերյալ հակաադրբեջանական հայտարարության ընդունումը

Հունգարիան արգելափակել է ԵՄ հայտարարության ընդունումը, որը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի դեմ, հայտնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի սյունակագիր Ռիկարդ Յոզվիակը սոցիալական ցանցի իր X էջում։
 
Նա գրել է, որ «այդ մասին իրեն հայտնել են իրավիճակին ծանոթ ԵՄ երեք աղբյուրներ»։
 
Արդյունքում, ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ստիպված է եղել իր անունից հայտարարություն անել։
 
Սկզբում Ադրբեջանին դատապարտող Բորելի հայտարարությունը պետք է դառնար ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ փաստաթուղթը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր