Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

22 սեպ 2023 12:49

Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ

Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը, Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ եղել են զորամասեր, որոնք հայտարարել են, որ շարունակելու են դիմադրությունը:

«Ներկայումս մենք տեսնում ենք առանձին բանակային խմբեր և սպաներ, որոնք հրապարակային հայտարարություններ են արել, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը: Մենք նաև տեսնում ենք, որ որոշ փոքր խմբեր գնում են անտառ: Բայց մենք դա չենք համարում  անվտանգության մեծ մարտահրավեր: Իհարկե, դա որոշակի մարտահրավերներ և դժվարություններ կառաջացնի, բայց ոչ այդքան մեծ մասշտաբով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ Արցախում կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ (Արցախում) մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

- լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր