Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»          Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ       Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»    

22 սեպ 2023 15:53

Ինչպես խոստովանել է հենց ՀՀ վարչապետը, խաղաղ բնակիչները չեն տուժել,տարօրինակ են տարբեր երկրներից եկած մտահոգությունները. Ալիևի օգնական

Քիչ առաջ հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևը և Կարմիր խաչի ներկայացուցիչները, որի ժամանակ Կարմիր խաչի` Արցախում հայերի անվտանգության վերաբերյալ հարցերին ի պատախան Հաջիևը հակադարձել է` հենվելով փաշինյանի երեկվա ու այսօրվա խոսքի վրա. «Ինչպես խոստովանել է հենց Հայաստանի վարչապետը, խաղաղ բնակիչները չեն տուժել: Այս պարագայում մեզ համար տարօրինակ են տարբեր երկրներից եկած մտահոգությունները [հայերի հարցով]»:

Հայաստան բժշկական տարհանման համար բժշկական մեքենաներ կարող են գալ նաև Հայաստանից։


Աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահների հետ՝ դաշտում մնացած մարտիկների դիերը հավաքելու համար։


Մենք աջակցում ենք ԿԽՄԿ Ժնևի գրասենյակից լրացուցիչ անձնակազմ ստանալուն: Մենք նաև աջակցում ենք Բաքվի գրասենյակից Խանքենդի (Ստեփանակերտ) ենթաբաժին լրացուցիչ անձնակազմ ուղարկելուն։


Կամավոր և անհատական ընտրության հիման վրա մենք ապահովում ենք քաղաքացիական անձանց` իրենց սեփական մեքենաներով տեղաշարժի անվտանգությունը Խանքենդի (Ստեփանակերտ)-Լաչին ճանապարհով։ Գնալ ցանկացողները հիմնականում զինվորականների ընտանիքի անդամներ են։


Զենքն ինքնակամ վայր դրած զինվորականներն ազատ են, ինչպես մենք հրապարակավ հայտարարել ենք։


Քաղաքացիական-ռազմական համագործակցության հայեցակարգի շրջանակում ադրբեջանական զինվորականները և քաղաքացիական անձնակազմը տեղում օգնում են խաղաղ բնակիչներին և կշարունակեն դա անել», - գրել է Հաջիևը:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր