ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

23 սեպ 2023 10:17

Պարետային ժամ կհայտարարվի՞, թե...«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ ողջ օրը լուրեր տարածվեցին, թե կառավարությունը մտադիր է երկրում ստեղծված իրավիճակը լիցաքաթափելու նպատակով պարետային ժամ մտցնել, սակայն իշխանական մեր աղբյուրները վստահեցրին, որ նման քննարկում գոնե մինչեւ այդ պահը չի եղել: Ավելին՝ ՔՊ-ում կասկած չունեն, որ մի քանի օրից «ղարաբաղցիների շարժումը» կճնշվի, քանի որ Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է իջեցրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ամենակոշտ միջոցներով ճնշել հանրային ընդվզումները։

Երեկ եւ անցած օրերին մենք ականատես եղանք ոստիկանների վայրագություններին։ ՔՊ-ում գործի են դրել նաեւ տեղեկատվական գրոհը եւ քարոզչական հարթակներով ու պատգամավորների շուրթերով փորձում են համոզել, որ Հայաստանում հինգերորդ շարասյանը Ռուսաստանն է խաղի մեջ մտցրել, եւ ուզում են Հայաստանն ազատել «ռուսին չենթարկվող, ազատ, եվրոպամետ իշխանություններից», որպեսզի համաձայնեն Զանգեզուրի միջանցքը տալու հետ, եւ ռուսների վերահսկողությունը հաստատվի այդ միջանցքում։

Նաեւ դա է պատճառը, որ իշխանության հրահրմամբ, քանի օր է՝ ակցիաներ են իրականացվում Ռուսաստանի դեսպանության մոտ, ինչը նոն-ստոպ ռեժիմով լուսաբանվում է իշխանական լրատվամիջոցներում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր