15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել    

25 սեպ 2023 09:22

ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ

Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։

Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։

Ամբողջ գիշերվա ընթացքում բռնի տեղահանված անձանց հոսքը շարունակվել է: Աջակցության կարիքների հաշվառման և կեցության պայմաններով ապահովման աշխատանքներն ընթացել են ողջ գիշերվա ընթացքում և շարունակվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր