Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

25 սեպ 2023 10:16

Զրկել քաղաքացիությունից, նրանց ցանկության դեպքում ուղարկել Հայաստան.Թուրքիայում սկսել են հալածել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին

123 թուրք մտավորականների կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտող հայտարարությունից հետո թուրք ազգայնականների կողմից սկսել են հնչեցվել կոչեր՝ զրկելու այդ գործիչներին Թուրքիայի քաղաքացիությունից։


Մասնավորապես, հայտարարությամբ է հանդես եկել Եվրասիայի թյուրքական ընկերությունների դաշնության նախագահ Իսմաիլ Ջենգիզը, ով նշել է, թե «123 հայասեր մանկուրտներին պետք է անհապաղ զրկել քաղաքացիությունից»։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Once Vatan լրատվամիջոցը, նա նաև նշել է, որ քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։


Ավելի վաղ հրապարակվել էր թուրք մտավորականների հայտարարությունը, որտեղ նրանք ահազանգել էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին ու կոչ արել միջազգային հանրությանը դիտորդի դերում լինելու փոխարեն գործի անցնել ու կանխել մարդկային նոր ողբերգությունը։


«Ադրբեջանն այս հարձակումն իրականացրեց Թուրքիայի և Իսրայելի ակնհայտ աջակցությամբ, իսկ ողջ աշխարհը լուռ հետևում էր տեղի ունեցողին։


Կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ»,- նշել էին թուրք մտավորականները՝ ընդգծելով, որ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի նախազգուշացումները հատ առ հատ իրականություն են դառնում։


Նամակը ստորագրած 123 թուրք մտավորականների շարքում են թուրք պատմաբաններ Թաներ Աքչամը, Բասքըն Օրանը, Սաիթ Չեթինօղլուն, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը, լրագրող Արիս Նալջըն, իրավապաշտպան Էրեն Քեսքինը և այլոք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր