Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Ջուջևան գյուղ          Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի       Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից    

25 սեպ 2023 11:42

Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին՝ չոչնչացնել գույքը, փաստաթղթերը, հանձնել առկա զենքերը

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) դիմել է Ղարաբաղի հայ բնակչությանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


«Պետական ​​անվտանգության ծառայությունը կոչ է անում չձեռնարկել գործողություններ, որոնք վտանգ են ներկայացնում Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը, ինչպես նաև հայ բնակչության բարեկեցությանը, վերաինտեգրմանը Ադրբեջանին խաղաղ հասարակությանը, սոցիալական և հումանիտար խնդիրների լուծմանը, օրինականության, կայունության և հանրային անվտանգության պաշտպանությանը, կոչ ենք անում չոչնչացնել գույքը, փաստաթղթերը, հանձնել առկա զենքերը։
Ամբողջովին երաշխիք է տրվում զենքը հանձնած և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան օրենսդրության պահանջները կատարած ազգությամբ հայ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր