Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

25 սեպ 2023 15:45

Հակաթույն՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար.Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի հայտարարություններին

Մոսկվան առաջիկայում հայտարարություն կանի Հայաստանի ղեկավարության մի քանի արտահայտությունների վերաբերյալ, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Ես կարող եմ ասել, որ, անշուշտ, Մոսկվայում ուշադրություն են դարձրել իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների մի ամբողջ շարքին, որոնք, առաջին հերթին հակաթույն են երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որոնք արվել են Հայաստանի վարչապետի եւ Երեւանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից։ Դրանց շուտով մանրամասն պատասխան կտրվի»,-ասել է Զախարովան։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր