Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

27 սեպ 2023 10:33

Ձեռքով բարևել եմ ադրբեջանցի ոստիկաններին, նստել մեքենան ու անցել.Էն մարդիկ, որ ասել են՝ իրենք հերոս են, հիմա մտել են կառավատների տակ, սպասում են, ո՞ւմ են սպասում

«Երբ 7-8 ամիս առաջ մտնում էի Արցախ, այն փակ էր արդեն, Հայաստանի քաղաքական դաշտը խոսում էր, ո՞նց եմ մտել Արցախ։ Ես էլ ասեցի, Արցախն ինձ համար այնպես է, երբ ուզել մտել եմ, երբ ուզեմ՝ դուրս եմ գալու»,-Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Նա նշել է, որ Արցախից դուրս է եկել բոլոր քաղաքացիների նման։

«Մեքենայով իջել եմ, բարևել ադրբեջանցի ոստիկաններին, քայլելով անցել եմ 15 մետր, նորից մի ոստիկան էր կանգնած, բարևել եմ, սքաներով մեքենան անցել է, նստել եմ ու անցել։ Ինչի՞ եմ վստահ գնացել, ես իմ վրա վստահ եմ եղել, եկեք չասեմ՝ ինչի՞, ո՞նց։ Էն մարդիկ, որ ասել են՝ իրենք հերոս են, հիմա մտել են կառավատների տակ, սպասում են, ո՞ւմ են սպասում։ Բոլոր քաղաքական ուժերն ունեն հնարավորություն, դիմեն ադրբեջանական կողմին, այդ նկարները հրապարակեն»,-ասել է նա։

Բաբայանի կարծիքով, ադրբեջանցի ոստիկանները եղել են 30-35 տարեկան, որոնք իրեն չեն էլ կարող ճանաչել։

«Ոչ մեկի անձնագիր չեն նայում։ Իջնում ես, բացում են խցիկը, նայում են, սքաներով մեքենան անցնում է, նստում ես։ Հիմա բոլորը մտահոգ են՝ ես ոնց անցա։ Հիմա ասում են՝ ասել եմ, վերջին մարդն եմ լինելու, որ դուրս եմ գալու։ Ես վերջին մարդն էի լինելու, երբ ես ղեկավարեի։ Երբ դուք անասունների պես անում եք էն, ինչ անում եք, երկիրը հանձնում եք, էդ մարդիկ պիտի պատասխան տան։ Ինչ վերաբերում է  իմ դուրս գալուն, դիմակավորված չեմ, եղել եմ սպորտային հագուստով։ Ոչ մի պայմանավորվածություն չի եղել ադրբեջանցիների հետ։ Տեսաժապավենը որ նայեք, կտեսնեք, որ չեն ճանաչել ինձ»,-ասել է Բաբայանը։


Ի դեպ, ՊԲ նախկին հրամանատարը,  արցախցի պաշտոնյաներին, զինվորականներին դիմելով, նշել է՝ տարբեր ձևեր, մեխանիզմներ կան Արցախից դուրս գալու, «եթե ցանկություն ունեն, կարամ հուշեմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր