Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած          Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են    

27 սեպ 2023 11:26

ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում թանկարժեք հագուստի խանութից գողություն է արել․ առկա է դատավճիռ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի ռեկտոր Դիանա Գալոյանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում թանկարժեք հագուստի խանութից գողություն անելու համար քրեական գործ է հարուցված, առկա է դատավճիռ։ Արիանա Հովսեփյանի տեղեկություններով՝ նա անգամ ԱՄՆ-ում 3 օր բանտ է նստել։

Գալոյանին հաջողվել է փախչել ԱՄՆ-ից, ինչից հետո նա Հայաստանում ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնն է զբաղեցրել։ Հայտնի է նաև, որ Գալոյանի՝ ԱՄՆ-ում դատական նիստերին չմասնակցելու պատճառով վերջինիս դեմ հետախուզում է սկսվել։ Նրա քրեական գործն այնքան ստորացուցիչ է, որ մինչև իսկ նշվում է, որ նրան արգելվում է 100 յարդից մոտ գտնվել թանկարժեք խանութներին։ Oragir.News-ն օրեր առաջ անդրադարձել էր Դիանա Գալոյանի մորը՝ Զոյա Թադևոսյանին, ով ֆեյսբուքյան իր էջում ատելության խոսք էր տարածում արցախցի մեր հայրենակիցների հասցեին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր