Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ»          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

27 սեպ 2023 16:10

Ֆանտազյոր է, ինչ կարող եմ ասել.Ակնհայտ է ֆրանսիացիների կողմնակալությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում. Զախարովան Մակրոնի հայտարարության մասին

Ֆանտազյոր է, ինչ կարող եմ ասել։ Նման բան կարելի է անել միայն հարուստ երեւակայության դեպքում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որը Ռուսաստանն անվանել է Ադրբեջանի հանցակից, ինչը կարող է սպառնալ Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Առհասարակ, անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, գուցե Ֆրանսիայի նախագահն ինչ-որ բան գիտի, որն ըստ երեւույթին այլեւս ոչ ոք չգիտի։ Կցանկանայի հասկանալ, թե ինչ նկատի ունի նա... Դա հերթական կեղծավոր փորձն է... Նման հայտարարություններով նա թաքցնում է տեղի ունեցողի մեխանիկան։ Այսինքն՝ մենք մինչ այդ ասում էինք, որ պաշտոնական անձինք Երեւանում փորձում են պատասխանատվությունն իրենց արարքների համար դնել ուրիշների վրա, իսկ հիմա տեսնում ենք, որ նրանց դրդում են դրան... Ահա Ֆրանսիայի նախագահը, որը հաջողեցրել է օգտագործել ինչ-որ տարօրինակ բառապաշար տարածքային ամբողջականության սպառնալիքի վերաբերյալ՝ չնշելով, թե կոնկրետ ինչ նկատի ունեի, եւ հենց այստեղ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ 

Ահա ճիշտ նույն կերպ տեսնում ենք, թե ինչպես են նրանք ոգեւորել պաշտոնական Երեւանին որոշակի քայլեր նախաձեռնել՝ պատասխանատվությունը Ռուսաստանի կամ մեկ ուրիշի վրա դնելով։ Մենք Ֆրանսիայի իշխանությունների այս հնարքները գիտենք աֆրիկյան երկրների օրինակով։

Ակնհայտ է ֆրանսիացի ներկայացուցչիչների կողմնակալությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, երբ նրանք հանդես են գալիս ոչ թե միջնորդի դիրքերից, որը հետապնդում է տարածաշրջանում խաղաղության վերադարձման, այլ բացառապես սեփական քաղաքական շահերի իրականացման նպատակ»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր