Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

29 սեպ 2023 12:38

Արցախից բռնի տեղահանված զինվորականներին ի՞նչ է սպասվում

Այս պահին ՀՀ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է դինամիկային, և ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, որևէ փոփոխության դեպքում կիրազեկենք հանրությանը։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

«Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով հայտնվել է սահմանային գոտում, և եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավելի, մի տեղ պակաս։ Բայց այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է և լարման միտում չի նկատվում»,- ասաց փոխնախարարը։

Հարցին՝ Արցախից բռնի տեղահանված զինվորականներին ի՞նչ է սպասվում, Արման Սարգսյանը պատասխանեց՝ ցանկալի կլիներ, որ նրանք ՀՀ զինված ուժերում ծառայության անցնեն։

«Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք և մեր այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենա ընդգրկվել ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանց այդ հնարավորությունն ընձեռվի: Այն զինծառայողները, որոնք ցանկություն ունեն ծառայության անցնելու ՊՆ-ում, մենք սպասում ենք»,- նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր