Մայիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ես չեմ հասկանում՝ բիզնեսմեններն ինչից են վախեցած, էլ դուք ինչ ունեք կորցնելու, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք       Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում    

02 հոկ 2023 17:33

Տեսանյութ.Ստեփանակերտի մերձակայքում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ, 50 մետրանոց խաչը

Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում, տապալվել է 50 մետրանոց խաչը, որը մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում։ «Գազետա ռու»-ն գրում է, որ տապալված խաչի տեսանյութը հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակության Telegram ալիքը։

Տեսահոլովակը, ինչպես նշվում է գրառման մեջ, նկարահանվել է սեպտեմբերի 29-ին։ Դրանում պատկերված է խաչի ֆոնի վրա թռչող ուղղաթիռ։ Հետո մեկ այլ հատված, որտեղ խաչն արդեն ընկած է գետնին։

Խաչը տեղադրվել է 2017 թվականին ղարաբաղյան Դաշուշեն գյուղի մոտ գտնվող բարձունքներից մեկի վրա՝ ի հիշատակ զոհված հայորդիների։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր