Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 1-3, այնուհետև կբարձրանա 5-8 աստիճանով       Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

03 հոկ 2023 14:44

Արդյոք Ռուսաստանը սպառնալիքներից կանցնի՞ հստակ գործողության, ՀՀ-ն ունի՞ հաշվարկ, թե ինչպես է հաղթահարելու հնարավոր խնդիրները

Բազմիցս ենք ասել, որ Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների հետ: Սա նաև փոխանցվել է ռուս գործընկերներին:


 
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:


«ՀՀ-ն սուվերեն պետություն է, և մենք պետք է առաջնորդվենք բացառապես ՀՀ պետական շահերով»,- նշեց պատգամավորը:


Հարցին՝ արդյոք Ռուսաստանը սպառնալիքներից կանցնի՞ հստակ գործողության, և այդ պարագայում ՀՀ-ն ունի՞ հաշվարկ, թե ինչպես է հաղթահարելու հնարավոր խնդիրները, Աղաջանյանն ասաց՝ հիմա չի մեկնաբանի այդ հարցերը, սակայն ՀՀ-ն հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի. «Բայց պնդել, որ ՌԴ-ի կողմից նման գործողություններ կլինեն, այս պահին անհիմն է: Հայաստանը Ռուսաստանի թշնամի չի համարում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր