Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը          Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին       Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է    

04 հոկ 2023 12:26

Գերմանիայում վախենում են Պուտինից, որ զինամթերքի գործարանը կբարկացնի նրան և իրենց քաղաքը ռազմական թիրախ կդարձնի

Գերմանիայի Գրոսենհայնի բնակիչները դեմ են արտահայտվել Ուկրաինայի համար զինամթերքի գործարանի կառուցմանը` վախենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքից, հայտնում է New York Times-ը։


Գերմանական Rheinmetall-ը՝ ռազմական տեխնիկայի և զենքի ամենահայտնի արտադրողը, մտադիր էր Գրոսենհայնում նոր գործարան կառուցել՝ Ուկրաինայի կողմից պահանջարկի աճը բավարարելու համար, սակայն քաղաքի բնակիչները հրաժարվել են աջակցել այս նախագծին։


Գրոսենհայնի քաղաքային խորհրդի քսաներկու անդամներից տասնվեցը կանցլեր Օլաֆ Շոլցին ուղղված նամակում կոչ են արել արգելափակել գործարանի նախագիծը: Գրոսենհեյնի որոշ բնակիչներ վախենում են, որ գործարանը կբարկացնի նախագահ Պուտինին և իրենց քաղաքը ռազմական թիրախ կդարձնի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր