Երևանը կորցրել է այդ առավելությունը. Ռուսները սկսել են ավելի հաճախ «համակրել» Բաքվին, քան Երևանին»

Նախկինում թվերը ուրիշ էին, ռուսները շատ ավելի համակրում էին հայերին, քան ադրբեջանցիներին: Օրինակ 2016 թվականին հարաբերակցությունը կազմել էր 15 %՝ 4 %-ի դիմաց, իսկ 2020 թվականին 15 %՝ 6 %-ի դիմաց: Եվ այդ հարաբերակցությունը համարվում էր տրամաբանական։ Ի վերջո, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն էր, իսկ Ադրբեջանը Թուրքիայի արբանյակը։ Հայաստանում առկա է ռուսական բազա, իսկ Ադրբեջանում՝ ոչ։ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղն ամենառուսամետ շրջաններից մեկն էր, մինչդեռ Ադրբեջանում կառուցվում էր «թուրքական աշխարհ»: Եվ վերջապես հայերը քրիստոնյա են, իսկ ադրբեջանցիները մահմեդական։
Հայաստանի համար հարաբերություններում նման առավելությունը շատ կարևոր էր։ Դա երաշխավորում էր, որ ցանկացած իշխանության օրոք Ռուսաստանի կառավարությունը կաջակցի հայկական կողմին։ Բայց Երևանը կորցրել է այդ առավելությունը և կորցրել է այն միանգամայն բնական եղենակով՝ գործողությունների ու անգործությունների մի ամբողջ շարքի պատճառով: Հիմնական բացասական գործոնը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր։ Նա այն մարդն է, ով ունի Ռուսաստանի հետ դաշինքից հրաժարվելու գաղափարներ և իր իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց իրականացնել դա։
Փոխարենն Ադրբեջանն այլ բան արեց, նա մեծ գումարներ ներդրեց Ռուսաստանում իր իմիջի վրա։ Բաքուն և Անկարան ֆինանսավորում են հատուկ հոդվածների, առանձին ռուսաստանյան մեդիա փորձագետների, գիտական հանրությանը և այլն, որպեսզի բոլորին ցույց տան, որ հարուստ, կայուն և ոչ ռուսաֆոբ Ադրբեջանը կարող է շատ ավելի խոստումնալից և վստահելի դաշնակից լինել, քան աղքատ, միշտ դժգոհ Հայաստանը, ընդ որում Փաշինյանի Հայաստանը:
Եվ հիմա, վերլուծելով հայերի և ադրբեջանցիների նկատմամբ ռուսների վերաբերմունքն արտահայտող թվերը, նկատվում է նման քաղաքականության միանգամայն բնական արդյունքը։ Հետևաբար, հնարավոր է, որ եթե Փաշինյանը հիմա հայտարարի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին, ապա ռուսական հասարակությունը նույնիսկ արագացում կհաղորդի Հայաստանի ելքին։ Ելք, որը Հայաստանին կբերի պետականության, իսկ Ռուսաստանին Կովկասում իր միակ դաշնակցի կորստի, բայց որի համար ռուսների առնվազն 84 %-ը չի զղջա։