Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել          Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան    

05 հոկ 2023 12:40

Ալիևը լրացուցիչ պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանություններին. հասկանալի չէ ռուս խաղաղապահների պահվածքը

 ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Ալիևի՝ Գրանադայի հանդիպումը չեղարկելու որոշմանն ու Փաշինյանի երեկվա ելույթին. «Ինչո՞ւ հանդիպումը ձախողվեց. հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին Փաշինյանն ասաց՝ պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրել, դրան նախորդել էր ՀՀ իշխանությունների բավականին հստակ ազդանշանը Ադրբեջանին, որ իրենք որևէ կերպ չեն մասնակցելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդի մի հատվածին պաշտպանելուն:
 
Դա նշանակում է՝ Արցախը կտանք՝ հանուն ինչ-որ թղթի, հավանաբար հույս ունեին, որ Ադրբեջանն իր արյան ծարավը կհագեցնի միայն Արցախով, բայց Ալիևի երեկվա դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին»,- նշեց պատգամավորը: Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, առաջնային պահանջը եղել են անկլավները, որի «լեգիտիմությունը» Ադրբեջանին տվել է Փաշինյանը, ապա՝ միջանցքի հարցը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ռուս խաղաղապահների աչքի առաջ Բաքվի կողմից Արցախի պետական, քաղաքական, ռազմական գործիչների ձերբակալություններին. «Մեզ համար հասկանալի ու ընդունելի չէ ռուս խաղաղապահների պահվածքը՝ թե՛ մարտական գործողությունների ժամանակ, թե՛ հիմա, բայց չմոռանանք, որ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է: Եթե ՀՀ-ն ոչ մի քայլ չի ձեռնարկում, ի՞նչ կարող ենք ակնկալել երրորդ երկրներից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր