Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

05 հոկ 2023 16:55

Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց, քանի որ չափն անցավ,ԼՂ-ում մեր զորախմբի օրերը հաշված են, ո՞ւմ են պաշտպանելու, եթե այնտեղ մարդ չմնա

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում այլևս ոչ ոքի չունի պաշտպանելու: Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հարձակումը «հարված է հասցրել» ռուսական դիրքերին։ «Սահակյանի և Ղուկասյանի ձերբակալությունը, որը կատարվել է փաստացի ռուսական խաղաղապահ զորախմբի առջև, իմ կարծիքով, շատ լուրջ կշտամբանք է ոչ միայն Հայաստանի դավաճան իշխանությանը, այլև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք մեր վրա՝ խաղաղապահի առաքելություն այս տարածաշրջանում։

Որոշ ռուս պաշտոնյաներ այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են, որ պետք չէ մեղավորներ գտնել Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալու համար: Սա, նրանց կարծիքով, կամավոր գործողություն է։ Սա տգեղ հայտարարություն է, որն անվանարկում է Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի։

Այն, որ բոլոր հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը, նշանակում է, որ այդ պահի դրությամբ նրանք արդեն դադարել են հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց։

Ակնհայտ է, որ ամեն դեպքում ԼՂ-ում մեր զորախմբի օրերը հաշված են, որովհետեւ ո՞ւմ են պաշտպանելու, եթե այնտեղ մարդ չմնա։ Մեր զորախումբը հո չի՞ վերահսկելու ճանապարհային երթեւեկության կանոնները Ստեփանակերտ քաղաքում, որն ադրբեջանցիներն այժմ պաշտոնապես անվանում են Խանքենդի։ Դա ուղղակի ժամանակի խնդիր է, ընդ որում` կարճ ժամանակի: Սա այն է, ինչ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակման արդյունքում, որը հարված հասցրեց մեր դիրքերին տարածաշրջանում»,- ասել է Զատուլինը։

Կոնստանտին Զատուլինը հավելել է, որ Բաքվի գործողությունները «վարկաբեկել են» Ռուսաստանին՝ որպես ուժեղ տերության։ Այդ կապակցությամբ Վրաստանում խոսակցություններ են սկսվել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերագրավման մասին, նշել է պատգամավորը։

«Մարդիկ, որոնք որոշակի առավելություններ են գտնում նրանում, որ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, չեն հասկանում, թե դրանից հետո Հարավային Կովկասի ջրերում ինչպիսի ալիքներ են տարածվել, և ինչպես է դա վարկաբեկում Ռուսաստանին՝ որպես ուժեղ տերության, որն ի վիճակի է հետամուտ լինել իր գծին տարածաշրջանում։

Արդեն Վրաստանում խոսում էին Ադրբեջանի օրինակին հետևելու և Աբխազիան և Հարավային Օսիան նույն կերպ վերագրավելու անհրաժեշտության մասին։ Սա, իհարկե, չի լինի, բայց այն, որ սաակաշվիլիականները նորից գլուխ բարձրացրին այնտեղ և այլ վայրերում, հերթական անգամ հուշում է, որ Ադրբեջանի օրինակը վարակիչ է։

Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց, քանի որ չափն անցավ թե՛ ձերբակալություններով, թե՛ նրանով, որ իրականում հայերին վտարեց Լեռնային Ղարաբաղից։ Սա երկար ժամանակ կազդի Ադրբեջանի իմիջի, աշխարհում նրա հնարավորությունների վրա և այլն, անկախ նրանից, թե ինչ է փնտրում որևէ մեկը՝ օգուտներ, նավթամթերք և մնացած ամեն ինչ»,- եզրափակել է Զատուլինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր