Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

05 հոկ 2023 16:30

Բարոյական վնասի համար10 000 եվրո.ՄԻԵԴ-ը «Ղազարյանն ու Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի քաղաքացիների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ղազարյանն ու Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի քաղաքացիներ Արմեն Ղազարյանի և Աստղիկ Բայրամյանի։


Դիմորդներն ապրում են Հայաստանի Բերդավան գյուղում՝ Ադրբեջանի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք դիմում են ներկայացրել ՄԻԵԴ այն բանից հետո, երբ 2018 թվականի հուլիսին ադրբեջանական զինուժը գերի է վերցրել իրենց 39-ամյա որդուն։ Այնուհետև ադրբեջանական դատարանը նրան մեղավոր է ճանաչել «դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով դավադրության մեջ» և դատապարտել 20 տարվա ազատազրկման։


Նա Հայաստան է վերադարձվել 2020 թվականի դեկտեմբերին՝ գերիների փոխանակման շրջանակներում։ Դիմումատուները, մասնավորապես, հիմնվում են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 5-րդ հոդվածի (անվտանգության և ազատության իրավունք) վրա:


Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ դիմումատուների և Ադրբեջանին պարտավորեցրել է նրանց բարոյական վնասի համար վճարել 10 000 եվրո և հոգալ դատավարության ծախսերը՝ 3225 եվրոյի չափով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր