Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

06 հոկ 2023 13:36

ՌԴ նախագահի խոսքից էլ պարզ էր, թե ինչպես են իրենք տրամադրված, ՀՀ իշխանությունը պետք է ուղիղ երկխոսության գնա ու օր առաջ փրկի մեր նախագահներին Ադրբեջանից

Տեղյակ չեմ, թե ինչ հանդիպում է եղել Սամվել Շահրամանյանի հետ, ձևաչափի մասին ոչինչ չգիտենք, բայց մենք առաջարկել ենք հանդիպել և սպասում ենք, որ այդ հանդիպումը տեղի ունենա։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։


Խոսելով այն քննարկվող թեմայի մասին, թե Արցախի ԱԺ-ն իր կազմով պետք է շարունակի աշխատել, վերջինս նշեց, որ հիմա ավելի ճիշտ է  տեսնել և գնահատել այն, ինչ տեղի ունեցավ։


«Բոլորը պետք է հասկանան, թե որտեղ էր իրենց սխալը, միամտությունը, կանխամտածված քայլերը, պիտի հստակ գնահատականներ տան ու հասկանան, թե այսօր ինչ գործունեություն պիտի ծավալվի։ Ես, որպես ԱԺ պատգամավոր, չեմ համակերպվում այս իրողության հետ ու նույն ժամանակ չեմ էլ պատրաստվում պայքարս դադարեցնել։ Եթե մենք այդ պատասխանատվության կրողն ենք, ապա իրավունք չունենք ձեռքներս ծալած նստելու։ Կապ չունի՝ կլինի վճարովի, թե անվճար, բայց այդ 33 պատգամավորները պարտավորություն ունեն արցախցիների առաջ»,-ասաց նա։


Խոսելով Բաքվի բանտում հայտնված արցախցի պաշտոնյաների մասին՝ վերջինս արձանագրեց, որ սա ողբերգություն է։ 


«Մեր նախագահները, ԱԺ նախագահը, գեներալները գերության մեջ են, մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխատենք՝ իրենց չվնասելով։ Նրանց վերադարձնելու գործում մեծ դեր ունի նաև Հայաստանի իշխանությունը։ ՌԴ նախագահի խոսքից էլ պարզ էր, թե ինչպես են իրենք տրամադրված, իսկ ՀՀ վարչապետը պետք է ամեն ինչ աներ, որ ուղիղ երկխոսության գնան ու օր առաջ մարդկանց փրկեն Ադրբեջանից. սա մեր արժանապատվության հարցն է։ Մենք դեռ վերադասավորում ենք ամեն բան, որպեսզի հասկանանք՝ սխալվելու իրավունք չունենք»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր