Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

06 հոկ 2023 15:47

Այսօր Փարիզն ակնհայտորեն անցել է ագրեսորի կողմը.Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի Եվրախորհրդարանի հանդեպ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ի պատասխան Եվրախորհրդարանի բանաձեւի, որով խորհրդարանի անդամները ԵՄ-ին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայտարարության տեքստը ընթերցել է Միլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գանջալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։


ԱԺ խոսնակ Սահիբա Գաֆարովան Եվրախորհրդարանի բանաձեւն անվանել է «զրպարտիչ, կողմնակալ և ոչ օբյեկտիվ»։ Եվ դրանում նա շեշտել է հատկապես Ֆրանսիայի գործողությունները. «Սա Եվրախորհրդարանի երկակի ստանդարտների քաղաքականության հերթական վկայությունն է։ Բաքվին էթնիկ զտումների մեջ մեղադրելը քաղաքական անպատասխանատվության ակնհայտ դրսեւորում է։ Պատահական չէ, որ փաստաթուղթը հիմնականում պատրաստվել և քննարկման է ներկայացվել Ֆրանսիայի մի խումբ ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Այսօր Փարիզն ակնհայտորեն անցել է ագրեսորի կողմը։ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերն ապարդյուն են, և Բաքուն չի շեղվի իր ճանապարհից»,- վստահեցրել է Գաֆարովան։


ԱԳՆ-ն հաղորդագրության մեջ դատապարտում է բանաձևը և նշում, որ «Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չունի Եվրախորհրդարանի նկատմամբ»։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձեւ, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ինչպես նաև վերանայել համագործակցության զարգացումը և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր