Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

06 հոկ 2023 16:55

Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից նա դարձել է անհուսալի գործընկեր.Եվրախորհրդարանի ղեկավար

Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի ռազմական գործողություններից հետո հանրապետությունը դարձել է անհուսալի գործընկեր:
Այս մասին Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ «Մենք չենք կարող մեկ անվստահելի էներգետիկ գործընկերոջից անցնել մյուսին: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա: Ավելի վաղ Politico պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ Եվրամիությունը դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում սրման պատճառով, քանի որ դա կախված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումից։
 
Ըստ հրապարակման՝ թեև եվրոպացի քաղաքական գործիչները հաճախ պատրաստ են իրենց հայտարարություններում բռնել Հայաստանի կողմը, Ադրբեջանի ազդեցությունը համայնքի վրա շատ ավելի ուժեղ է, քանի որ Բրյուսելն ադրբեջանական գազը դիտարկում է որպես ռուսական գազին այլընտրանք։  




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր