Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

07 հոկ 2023 12:18

Տեսանյութ.Թեժ մարտեր են ընթանում Իսրայելում, պատերազմ է․ ի՞նչ վիճակում են հայերը

Ժամը 06:00 -ից սկսվել են Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռահարումները, արթնացանք հեռվում լսվող պայթյունների ձայներից: Այդ մասին տեղեկացնում է Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

«Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը- Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը: Հատկապես ծանր հրթիռահարումների են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները: Աշկելոնում հրթիռը ընկել է շենքի վրա, կա մեկ զոհ, վիրավորների և տուժածների մասին դեռ չի հաղորդվում»,-հայտնել է իսրայելահայ գործիչը։

Ավելի վաղ գրել ենք, որ ՀԱՄԱՍ-ը ջիհադ է հայտարարել Իսրայելի դեմ, հրեական պետության բանակը բերվել է պատերազմական պատրաստականության իրավիճակի։ Այս պահին փողոցային թեժ մարտեր են ընթանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր