Իշխանական շրջանակները խուճապի մեջ են. «Հրապարակ»          Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով. ազատել է աշխատանքից. «Ժողովուրդ»       Փետրվարի 5-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

07 հոկ 2023 13:37

ՌԴ-ն մարտական հերթապահության կհանի «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը (ՌՆՀԶ) մարտական հերթապահության են դնում «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Ներկայում Մակեեւի անվան կենտրոնը լուծում է «Սարմատ» համալիրով առաջին հրթիռային գնդի համալրման խնդիրը ՌՆՀԶ գլխավոր օբյեկտում»,- ասել է Շոյգուն։

ՌՆՀԶ-ի հագեցումը այս համալիրով առաջնահերթ է երկրի պաշտպանունակության ապահովման հարցում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը «Կրասմաշ»-ի խորհրդակցությունում։

«Այժմ ձեռնարկությունում պատրաստվում են առաջին սերիական հրթիռները, որոնք շուտով կարող են հերթապահության անցնել»,- նշվել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

«Կատարվում են շինարարական-մոնտաժային եւ կարգավորման աշխատանքներ»,- տեղեկացրել են գերատեսչությունում։

Ռուսաստանցի նախարարը լսել է ձեռնարկության ղեկավարության զեկույցը նոր ռազմավարական հրթիռային համալիրի արտադրության պայմանագրերի կատարման վերաբերյալ, տեղեկացրել են նախարարությունում։

«Կրասմաշ» ԲԸ գլխավոր տնօրենը զեկուցել է արտադրական հզորությունների ընդլայնման, ժամանակակից տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով հագեցման մասին, որպեսզի շտապ շահագործման հանձնվի նոր արտադրական մասնաշենքը 18 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, այն կունենա 300 աշխատատեղ»,- նշվել է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր