Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

10 հոկ 2023 13:41

Ամենաօպտիմալ տարբերակը կլինի առաջարկել անկլավների փոխանակում՝ Արծվաշենը մնա Ադրբեջանի տարածքում, իսկ մյուսները ՀՀ տարածքում

Օրեր առաջ ԵՄ-ն հրապարակել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ Հայաստանի (29,800 կմ²) և Ադրբեջանի (86,600 կմ²) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։


Հանդիպման ընթացքում ընդգծվել է սահմանազատման վրա աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա։ 


ՀՀ իշխանությունները բազմիցս են հղում կատարել խորհրդային տարիների քարտեզներին. դրանց սահմանների և խնդրահարույց անկլավների մասին մի շարք հարցերի պատասխանները MediaHub-ի հետ զրույցում քննարկեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։ 


«Սովետական քարտեզի սահմաններով 8 անկլավները գտնվում են Հայաստանի տարածքում, բայց Հայաստանը նույնպես ունի մեկ անկլավ՝ Արծվաշենը, որը տարածքով հավասարազոր է մյուս անկլավների գումարին։ Եթե գործը հասնի անկլավների հանձնմանը, ապա դրանից հետո Ադրբեջանը կփորձի պահանջել միջանցք դեպի իր անկլավներ, քանի որ անկլավները գտնվելու են ՀՀ տարածքում, իսկ ադրբեջանցիների մուտքը ՀՀ տարածք արգելվում է, ինչն իր հերթին իրենց համար էլ կհանգեցնի խնդիրներ, քանի որ բոլոր կողմերից շրջափակված կլինեն ՀՀ-ում, իսկ այդ միջանքը, որը կցանկանա պահանջել Ադրբեջանը, հավասարազոր կլինի Զանգեզուրի միջանցքին: Իսկ այդ սցենարն անընդունելի է մեզ համար»,- նշեց Գալիչյանը՝ շեշտելով, որ ադրբեջանական անկլավները, այսպես ասած, նստած են ՀՀ մայրուղիների վրա:


Քարտեզագետի խոսքով՝ ամենաօպտիմալ տարբերակը կլինի առաջարկել անկլավների փոխանակում, այն է՝ Արծվաշենը մնա Ադրբեջանի տարածքում, ինչպես և այս պահին է իր 44 կմ տարածքով, իսկ մյուս անկլավները մնան ՀՀ տարածքում, որոնք միասին կազմում են 45 կմ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր