Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի․ «Հրապարակ»          Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռшզմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար       Հունիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

10 հոկ 2023 15:18

Ուկրաինան ակնկալում է Ադրբեջանից էներգահամակարգի վերականգնման համար սարքավորումների նոր խմբաքանակի մատակարարում

Ուկրաինան ակնկալում է մինչև 2023 թվականի վերջ Ադրբեջանից էներգահամակարգը վերականգնելու համար սարքավորումների նոր խմբաքանակի մատակարարում, հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի և Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևի հանդիպումից հետո։

«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում և անկեղծորեն հույս ունենք, որ այդ համագործակցությունը կամրապնդվի»,- ասել է Գալուշչենկոն։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Բաքուն պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինային արդեն տրամադրել է 10 խմբաքանակ մարդասիրական օգնություն էներգետիկ ոլորտի համար։ Դրանք ներառում էին 50 պահեստային էլեկտրակայան և 45 ուժային տրանսֆորմատոր:

Երկու պաշտոնյաների հանդիպմանը քննարկվել են նաև երկրների միջև նավթագազային արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման հարցեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր