Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

11 հոկ 2023 15:20

Եթե Երևանը հրաժարվի Ռուսաստանի միջնորդությունից, ապա դրան այլընտրանք կա

Եթե Մոսկվայի միջնորդությունը Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման հարցում մերժվի հայկական կողմից, ապա այլընտրանքը կարող են լինել ուղիղ բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ։ Այս մասին ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։


«Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով պետք է տեղի ունենար Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Բիշքեկում։ Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մենք ընկալում ենք երախտագիտությամբ, քանի որ Ռուսաստանը՝ մեր հարեւանն ու դաշնակիցը, ինչպես նաեւ Հայաստանի դաշնակիցը, գտնվում է մեր տարածաշրջանում, ի տարբերություն նրանց, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են։ Մենք այս առաջարկը դրական ենք ընկալել, եւ մեր արտաքին գործերի նախարարը  պատրաստ է հանդիպել ռուս եւ հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը այդ հանդիպումից հրաժարվել է։ Եվ ահա հիմա հարց է ծագում. ցանկանո՞ւմ է արդյոք Հայաստանը խաղաղություն։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետեւ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այդ հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, մասնակցում այնտեղ անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանն առանց Ադրբեջանի, իսկ 2-3 ժամով Բիշքեկ թռչել չի կարող, կարեւոր գործեր ունի»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր