Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

12 հոկ 2023 16:55

Ալիևն անձամբ է հայտարարել, որ եթե հայերն իրենք «չմաքրվեն», նրանց շների պես կքշեն.Ադրբեջանն անհայտ թվով անձանց նույնպես գերեվարել է

ԼՂ-ում էթնիկ զտումը տեղի է ունենում այս պահին, երբ մենք այստեղ խոսում ենք։ ԼՂ-ից հայերի արտագաղթի մասշտաբները և հասցված վնասի չափը հսկայական են։ Իրավիճակն իսկապես ողբերգական է։ Մարդիկ իրենց պատմական հայրենիքից հեռացել են մի քանի օրվա ընթացքում, պատկերացրեք՝ ինչ հուսահատ վիճակում են եղել։ Բազմաթիվ են սրտաճմլիկ պատմությունները՝ մի կերպ տեղավորված ավտոմեքենաների և բեռնատարների մեջ, տանելով րոպեների ընթացքում հավաքված մի քանի իրեր։ Նրանք կորցրել են ամեն ինչ՝ տունը, պատմությունը, իրենց նախնիների հայրենիքը։ Ակնթարթային ագրեսիան եկավ ամիսներ տևած պաշարումից հետո: Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի ծրագիրն էր։ Հայաստանը նրանց գրկաբաց ընդունեց, և միջազգային հանրությունը կօգնի։ Բայց սա միակ հարցը չէ։ Այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գանգատի քննության ընթացքում ասաց Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Էլիս Մակդոնալդը։


Պրոֆեսոր Մակդոնալդն արձանագրում է, որ էթնիկ զտման գործընթացն օրեցօր ամրապնդվում է, ԼՂ-ն քաղաքական, մշակութային տեսանկյունից «կլանվում» Ադրբեջանի կողմից, ոչնչացվում է ԼՂ հայկական բնույթը՝ նպատակ ունենալով բացառելու նրանց վերադարձի որևէ հնարավորություն։


«Ադրբեջանը 300 հետախուզվողի ցուցակ է կազմել, մարդիկ, որոնց ցանկանում են ձերբակալել։ Լեռնային Ղարաբաղի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ շինծու մեղադրանքով ձերբակալվել են: Ալիևը հայ բնակչության ընտրված պաշտոնյաներին ներկայացնում է որպես «խունտա», նրանց թույլ չեն տալիս հանդիպել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ։ Սա հիմք է կարծելու, որ Ադրբեջանն անհայտ թվով անձանց նույնպես գերեվարել է։ Այս ամենն արվում է հայկական հետքը, հայկական մշակույթը ջնջելու համար, ասես՝ հայերն այնտեղ դեռ չեն էլ եղել»,- նշեց նա։


Պրոֆեսոր Մակդոնալդի խոսքով՝ ատելությունը տարածվում է լեզվի վրա, ինչի մասին խոսել է Ալիևը՝ ասելով, որ այսուհետ այստեղ հայկական երգեր չեն հնչի։ Հայերենով ցուցանակներն ակտիվորեն ոչնչացվում են: Վերադարձի և բազմազգ դրախտում ապրելու խոստումները վստահություն չեն ներշնչում։ Պրոֆեսորը հիշեցրեց, որ Ալիևն անձամբ է հայտարարել, որ եթե հայերն իրենք այստեղից «չմաքրվեն», նրանց շների պես կքշեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր