ՀԱՄԱՍ-ը վախկոտների մի խումբ է,այն պետք է ոչնչացվի, այդ խմբավորման «բարբարոսությունը նույնքան հետևանքային է, որքան Հոլոքոստը»
Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացման ցանկացած քայլ «մեծ սխալ» կլինի, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հույս հայտնելով, որ Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող անցակետը կբացվի, որպեսզի ապահովի մարդասիրական օգնության մուտքն ու օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն տրվի լքելու անկլավը, քանի որ իսրայելական զորքերը շարունակում են պատրաստվել ցամաքային ներխուժման:
Կիրակի CBS հեռուստաալիքի 60 Minutes-ին տված հարցազրույցում Բայդենը կարծիք է հայտնել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է ոչնչացվի, բայց պետք է նաև ճանապարհ լինի դեպի Պաղեստին պետություն:
«Այդ ճանապարհը, որը կոչվում է «երկու պետությունների ստեղծմամբ լուծում», եղել է ԱՄՆ-ի քաղաքականությունը տասնամյակներ շարունակ: Այն Իսրայելի կողքին անկախ պետություն կստեղծի 5 միլիոն պաղեստինցիների համար, որոնք ապրում են Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին», - հավելել է Բայդենը:
Հարցին, թե արդյոք նա կաջակցի Գազայի օկուպացիային, Բայդենը պատասխանել է. «ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում ամբողջ պաղեստինյան ժողովրդին, ուստի կարծում եմ, որ Իսրայելի կողմից Գազան կրկին օկուպացնելը մեծ սխալ կլինի»:
Բայդենը, ով հաստատուն աջակցել է Իսրայելին և, ըստ տեղեկությունների, պատրաստվում է առաջիկա օրերին այցելել այդ երկիր, ասել է, որ ՀԱՄԱՍ խմբավորման «բարբարոսությունը նույնքան հետևանքային է, որքան Հոլոքոստը»։
«Կարծում եմ՝ Իսրայելը պետք է պատասխանի: Նրանք պետք է գնան ՀԱՄԱՍ-ի հետևից: ՀԱՄԱՍ-ը վախկոտների մի խումբ է: Նրանք թաքնվում են խաղաղ բնակիչների հետևում»,- ասել է նա:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ ներխուժելն ու «ծայրահեղականներին դուրս հանելը» «անհրաժեշտ պահանջ է»։
Հարցին, թե արդյոք ՀԱՄԱՍ-ը պետք է ամբողջությամբ վերացվի, նա դրական պատասխան է տվել: