Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

16 հոկ 2023 13:43

Միացյալ Նահանգները ամենահզոր երկիրն է աշխարհի պատմության մեջ և հնարավորություն ունի աջակցելու և՛ Ուկրաինային, և՛ Իսրայելին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը կկարողանա միաժամանակ աջակցել Ուկրաինային և Իսրայելին, ինչպես նաև ապահովել միջազգային անվտանգությունը։ Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի եթերում։


«Մենք կարող ենք հոգ տանել երկուսի մասին և դեռ պահպանել մեր ընդհանուր միջազգային անվտանգությունը», -ասել է Բայդենը:


Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ամենահզոր երկիրն է աշխարհի պատմության մեջ։ Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը հնարավորություն և պարտավորություն ունի աջակցելու Ուկրաինային և Իսրայելին։


Մինչ այս` Բայդենն ասել էր, որ իր վարչակազմն անում է ամեն ինչ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատանդ դարձած ամերիկացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ պաշտոնյաներն անում են այն ամենը, ինչ իրենցից կախված է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր