Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

17 հոկ 2023 12:03

Վագիֆ Խաչատրյան ցուցմունք է տվել.Այնտեղ ապրող ադրբեջանցիները մտերիմ էին ինձ հետ, ես բոլորին ճանաչում էի

Բաքվում շարունակվող ապօրինի դատավարության ժամանակ Լաչինի միջանցքից այս տարվա հուլիսին առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքների մասով։

Նա հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ հանցագործություններին. 
«Այնտեղ ապրող ադրբեջանցիները մտերիմ էին ինձ հետ, ես բոլորին ճանաչում էի։ Մարտերի ժամանակ ես ոչ մի գործողության չեմ մասնակցել»։

Բացի այդ, Խաչատրյանի դեմ հարուցված կեղծ քրեական գործի դատավարության ժամանակ նրա փաստաբան Նաթիկ Բայբալաևը միջնորդել է ազատել իրեն հանձնառությունից՝ պատճառաբանելով, թե շաքարային դիաբետով է տառապում և արտերկում բուժման կարիք ունի։

Ինքը՝ Խաչատրյանը չի առարկել այդ միջնորդությանը, ինչից հետո դատավորը նոր փաստաբան է նշանակել Ռադմիլա Աբդուլովային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր