Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է          Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին       Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև    

08 օգոս 2023 16:45

Խաչատրյանը Մեշալիի գործով 9 հետախուզվողներից մեկն է. Ադրբեջանի դատախազությունը ներկայացրել է՝ ինչ գործի մասին է խոսքը

«1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» գործով որպես մեղադրյալ հետախուզման մեջ է 9 հոգի, նրանցից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, հայտնաբերվել ու կալանավորվել է։ Մյուս մեղադրյալների որոնումները շարունակվում են»։


Այս մասին օրերս հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։ Նա խոսել է նաև այսպես կոչված «Մեշալիի հանցագործության» հետաքննության մանրամասների և այն մասին, թե ինչ է սպասվում Խաչատրյանին:


APA ադրբեջանակն լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իլգար Սաֆարովն ասել է, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո նա նախ բուժզննում է անցել, իսկ հետո՝ նրան թարգմանիչ և փաստաբան են տրամադրել:


«Նրան տեղավորել են բուժհաստատությունում և բժիշկները հետազոտել են առողջական վիճակը, քանի որ նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ցանկացել էր հեռանալ ԼՂ-ից բուժման նպատակով։ Բուժզննումից հետո նրան տրամադրել են թարգմանիչ և փաստաբան։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել, հարցաքննվել է։ Ներկայում այլ քննչական գործողություններ են իրականացվում»,- ասել է Սաֆարովը։


Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին Ադրեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողների կողմից առևանգվել էր, բերման ենթարկվել ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի անցակետից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մեկնելու ժամանակ, հենց Կարմիր խաչի աշխատակիցների քթի տակից ունրնց մեքենայից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Կարմիր խչի ՄԿ աատակցին ադրբեջանցի սահմանապահները հրելով դուրս են հանել իրենց մեքենայից:


Հայաստանի ԱԳՆ-ն ադրբեջանցի իրավապահների կողմից Վագիֆ Խաչատրյանի կալանավորման և առևանգման մաին ահազանգել է հնարավոր բոլոր տարբերակներով, տեղի ունեցածը մարդու առևանգում որակել և կոչ արել միջազգային հանրությանը նրա վերադարձի համար ազդեցություն գործել Ադրբեջանի վրա։

Գլխավոր դատախազի օգնականի խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2013 թվականին՝ տուժողների հայտարարությունների հիման վրա։

«Սկզբում հետաքննության ընթացքում պարզվել է Մեշալիի ջարդերին մասնակցած 9 հայ զինյալների ինքնությունը, և նրանք բոլորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրանցից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, բերման է ենթարկվել։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ մյուս հետախուզվողներին հայտնաբերելու, ինչպես նաև հանցագործության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ»։

Իլգար Սաֆարովի խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի կալանավորումից հետո նոր հայտարարություններ են ստացվում այն մարդկանցից, ովքեր պնդում են, թե տուժել են այս մարդու գործողություններից։

«Նախաքննության ընթացքում բացահայտված բոլոր անձինք հարցաքննվել են, այդ թվում՝ տուժող ճանաչվածները։ Նախաքննության ընթացքում արդեն սկսել են նոր հայտարարություններ հնչել։ Այդ անձանց հարցաքննությունն այս պահին շարունակվում է։ Եթե որոշվի, որ նրանք պետք է տուժող ճանաչվեն, կճանաչվեն»,- նկատել է նա։

Իսկ ի՞նչ գործի շրջանակում է իբր հետախուզվել ու շինծու մեղադրանքով անցնում Վագիֆ Խաչատրյանը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ «Մեշալիի ողբերգությունը» տեղի է ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ղարաբաղյան առաջին ազատամարտի տարիներին: Ադրբեջանական կողմի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այդ օրը հայ զինվորակաները իբր հարձակվել են նակին Ասկերանի, այժմյան՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի վրա։ Ադրբեջանական կամավորական խմբերը դիմադրություն են ցույց տվել, փոխհրաձգության հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 14 մարդ։ Մահացածների թվում է եղել 8 կին և 3 երեխա։ Նաև նշվում է, իբր թալանվել ու ավրվել է գյուղը:

Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, բարդ է ավելի քան 30 տարի անց հասկանալ ու պարզաբանել, բայց այս տեղեկատության հիման վրա 1992 թվականի հունվարի 11-ին Շուշի քաղաքում հարուցվել է քրեական գործ։

Իլգար Սաֆարովն իր հարցազրույցում հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանին ազատազրկում է սպասվում, թե ինչ ժամկետով՝ չի կարողացել նշել, քանիոր դատվճիռ չկա: Ադրբեջանական կողմի համար դատավճիռն, իհարկե, կարճ ժամանակի հարց է, քանի որ առևանգված ու գերեվարված բոլոր զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ Բաքուն վարել և վարում է նույն քաղաքականությունը՝ ձերբակալում, կալնավորում, շինծու մեղադրանքներ ներկայացնում, հաստատում իր իսկ հորինած մեղադրանքներն ու հրապարակում ազատազրկման դատավճիռ:

Վագիֆ Խաչատրյանի գործով Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնականը ուշագրավ մեկ այլ հայտարարություն էլ է արել.

«Եթե կան օրենքով նախատեսված մեղմացուցիչ հանգամանքներ, ապա բոլորը պետք է վերաբերվեն Վագիֆ Խաչատրյանին։ Որովհետև նա Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է և կկարողանա օգտվել այն բոլոր իրավունքներից, ինչ մյուս քաղաքացիները»,- հայտարարել է Սաֆարովը։

Կարելի է ենթադրել, որ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես Ադրբեջանի քաղաքացի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը փրձոմ է ներկայացնել որպես ադրբեջանական, այլապես՝ առնվազն տարօրինակ է այս հայտարարությունը:

Ադրբեջանի դատախազության պատոնյա նաև հավելել է, որ շարունակում են քննվել ոչ միայն այս, այլև 90-ականնեի պատերազմին առնչվող այլ դրվագներ ու կան հստակ անուններ, որոնք մեղադրվում են իբր պատերազմական հանցագործություներ կատարելու մեջ:
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր