ՀԱՄԱՍ, մենք կջնջենք ձեզ, ունեք 2 տարբերակ՝ կա՛մ մեռնել, կա՛մ հանձնվել
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երեքշաբթի ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամները Գազայի հատվածում շարունակվող պատերազմում երկու տարբերակ ունեն՝ հանձնվել կամ մահանալ:Այս մասին գրում է Al Arabiya-ն:
«Մեր ինքնաթիռները ձեզ կհասնեն ամենուր… յուրաքանչյուր հրթիռ ունի իր հասցեն։ Մենք կհասնենք ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամին», — ասել է Գալանտը Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների օդաչուներին:
«ՀԱՄԱՍ-ի անդամներն ունեն երկու տարբերակ՝ կա՛մ մեռնել իրենց դիրքերում, կա՛մ անվերապահ հանձնվել: Երրորդ տարբերակ չկա։ Մենք կջնջենք ՀԱՄԱՍ կազմակերպությանը և կվերացնենք այն իր բոլոր հնարավորությունները», — հավելել է նա։
Իսրայելը հայտարարել է, որ առաջիկա օրերին ձեռնամուխ է լինելու Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային օպերացիային, որը կարող է ամենազանգվածայինը լինել վերջին չորս տասնամյակում, գրում է Times of Israel-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ օրը հայտարարել է, որ ավարտում է իր նախապատրաստական աշխատանքները «օդից, ծովից և ցամաքից համակարգված հարձակման համար»:
Ցամաքային հարձակման հայտարարված նպատակներն են՝ «ՀԱՄԱՍ-ի իշխանության տապալումը և նրա ռազմական հնարավորությունների ոչնչացումը, Իսրայելի վրա Գազայի հատվածից ահաբեկչության սպառնալիքի վերացումը, պատանդների հարցի լուծումը և Իսրայելի սահմանների և նրա խաղաղ բնակիչների պաշտպանությունը»: