Հույս ունեմ, որ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը          Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլիացիա ստորագրել       Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չենք, թե ով է զբաղվում անհետ կորածների ու գերիների հարցով և արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՝ ոչ    

18 հոկ 2023 13:02

Տեսանյութ.Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ պաղեստինյան դրոշներ ձեռքին դուրս են եկել փողոց, բախումներ են եղել. այրել են Իսրայելի դրոշը

Գազայի հատվածում Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցի վրա հարձակումից հետո Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ պաղեստինյան դրոշներ ձեռքին դուրս են եկել փողոց։ Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, բողոքի ակցիան իրականացվել է Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության դիմաց։

Ցուցարարները ձվեր են նետել հյուպատոսության շենքի վրա, միաժամանակ տարածքում այրել են է Իսրայելի դրոշը։

Նրանցից ոմանք ցանկացել են ճեղքել հյուպատոսությունը շրջապատող անվտանգության աշխատակիցների պատնեշները, ինչի արդյունքում հրմշտոց ու ծեծկռտուք է սկսվել։ Դրանից հետո անվտանգության աշխատակիցները կիրառել են արցունքաբեր գազ ցույցը ցրելու համար։

Նշվում է, որ բողոքի ակցիան եղել է բազմամարդ ու մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել իրավապահների ու ցուցարարների միջև։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր