2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 11-ի համար       Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»    

19 հոկ 2023 10:49

Հայաստանն այժմ այն վիճակում չէ, որ նրա հետ սակարկեն, ոչ ոք չի սակարկի...Իսկ Բաքուն ու Անկարան կփորձեն ուղիղ ճանապարհ կառուցել Սյունիքով

Ադրբեջանի հաջորդ նպատակը Սյունիքն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։


«Սյունիքի անշլյուսի միջոցները կարող են տարբեր լինել։ Մինչ վերջին իրադարձությունները Սյունիքի բնակչությունն արդեն 43 հազարից նվազել էր 7 հազարի։ Այժմ այնտեղ մի շարք փախստականներ են տեղավորվել։ Բայց նրանք կբնակվեն տարբեր վայրերում, ուստի շրջանին դեպոպուլյացիա է սպառնում»,-նշել է նա։


Ըստ Կոլերովի՝ դեպոպուլյացիան էլ հենց կլինի անշլյուսի միջոցը։


Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարություններին, թե իրենք պատրաստ են կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի միջև նաև Իրանի միջոցով, ապա, ըստ պատմաբանի, այդ կապն արդեն կառուցվում է։


Սյունիքի առնչությամբ խոսքը կոնկրետ վերահսկողության մասին է՝ անկախ նրա պաշտոնական կարգավիճակից, պարզաբանել է Կոլերովը։


«Իրանով անցնող միջանցքն ամեն դեպքում կկառուցվի, բայց դա կունենա տեխնիկական բնույթ։ Իսկ Բաքուն ու Անկարան կփորձեն ուղիղ ճանապարհ կառուցել Սյունիքով»,-ընդգծել է պատմաբանը։


Անկլավները, չնայած իրենց կարևորությանը, այնուամենայնիվ, մանր, անսկզբունքային, տեխնիկական հարց է, և ոչ ոք դրանց շուրջ չի սակարկի։


«Հայաստանն այժմ այն վիճակում չէ, որ նրա հետ սակարկեն։ Նրա հետ ոչ ոք չի սակարկի»,-հավելել է նա:


Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն ֆիքսել է Կովկասում իր պատասխանատվության տարածքը, ռուս խաղաղապահների ներկայությունը կրճատվում է, նրանք գնալու են։


«Անդրկովկասում Ռուսաստանի պատասխանատվության տարածքը կսահմանափակվի Աբխազիայով և Հարավային Օսիայով»,-ասել է Կոլերովը։


Ըստ պատմաբանի, Իրանի ուշադրությունը Կովկասի նկատմամբ չի թուլանա՝ չնայած Մերձավոր Արևելքի իրավիճակին։


«Իրանի հյուսիսային սահմանի խնդիրը կմնա ամբողջությամբ նրա իրավասության ներքո, և ոչ մի Ֆրանսիա ոչնչով չի օգնի»,-եզրափակել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր