Ամերիկյան զինnւժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության, վերջնական որոշումը Թրամփինն է, սակայն նա դեռևս հապաղում է          Ներգաղթային վիզայի դիմորդները ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից, պետք է անցնեն բժշկական հետազոտություն       Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, ուժգնությունը կազմել է 2-3 բալ    

20 հոկ 2023 11:52

Տեսանյութ.Լարված իրավիճակ Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում, քաղաքացիները ներխուժել են շենք

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենք։ Նրանք կարողացան մուտք գործել շենք՝ ճեղքելով ոստիկանության ծառայողների պատնեշը։
 
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շենքում է, քաղաքացիներն էլ փորձում են իրենց համար անորոշ հարցերի պատասխանները ստանալ նրանից։
 
Նրանք բողոքում են Արցախի նախագահի` հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։
 
Իրավիճակը Արցախի ներկայացուցչության շենքում շարունակում է լարված մնալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր