Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել          24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում       Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ    

20 հոկ 2023 12:43

Տեսանյութ.Եթե մեկ ժամ հետո կանգներ պատերազմը՝ կմտնեին քաղաք ու երեխաներին կմորթեին. մենք խնայել ենք մեր տղաներին

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ։ Այստեղ մարդ կա՞, որ այդ փաստաթուղթը կարդացել է, ծանո՞թ եք այդ փաստաթղթին։Այս մասին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիների հարցին ի պատասխան ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այդ փաստաթղթի հետ կապված շատ հարցեր կան, որ ես չեն կարող հիմա ասել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ փաստաթղթի և դրական կողմերին եմ տեղյակ, և բացասական կողմերին։

Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով՝Հ1-ի տաղավարում, որին նախապատրաստվում եմ»,- ասել է նախագահը։

Այդ փաստաթուղթը ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով։ Եթե 24 ժամ հետո ռազմական գործողությունները կանգնեին՝ դուք գիտեք, թե ինչպես է կանգնել։

Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմանայինք, որ կարող էինք հաղթել, այդ ռազմական գործողություններում՝ մենք մինչև վերջ չէինք կանգնի, մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիականների կյանքը, եթե մեկ ժամ հետո կանգներ պատերազմը՝ կմտնեին քաղաք՝ երեխաներին կմորթեին ու այսօր այստեղ այսքան մարդ հավաքված չէր լինի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր