Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»          Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ       Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում    

20 հոկ 2023 13:43

Երբ անօրինական ձևով արագ կալանավորեցին Լևոնին, հասկացանք, որ Արցախ հանձնելու հարց ունեին.Հենց էսպես են մարդկանց խաբում տարիներ շարունակ․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամուսնու՝ Լևոն Քոչարյանի կալանավորմանը։

«Լևոնին բոլորի աչքի առջև խեղդելով ու հարվածելով բերման ենթարկեցին՝ Արցախի համար ցույցին մասնակցելու համար։ Հետո ասացին, որ իրականում բոլորը սխալ են տեսել, այդ Լևոնն է ոստիկաններին ծեծել, ու քանի որ ծեծել է ՝ պետք է մեկ ամսով կալանավորել։ Բացարձակ արհամարհելով այն, որ ողջ հանրությունը դիտել է տեսանյութը և պարզ տեսել, որ տեղի է ունեցել հակառակը։

Երեկ որոշում կայացրեցին Լևոնի կալանավորումն երկարացնել ևս երկու ամսով. եթե կա մեկն, ով կարող է բացատրել, թե ինչ հիմքով ու ինչի համար, խնդրում եմ՝ բացատրեք։ Երբ անօրինական ձևով արագ կալանավորեցին Լևոնին, հասկացանք, որ Արցախ հանձնելու հարց ունեին, ու մեր ընտանիքը, ինչպես միշտ, որպես խոչընդոտ տեսնելով, փորձում են ամեն կերպ փակված ու հեռու պահել։ Հիմա ինչո՞ւ են երկարացնում։ Ի՞նչ նպատակ սա ունի։ Թե՞ ընդամենը անձնական վրեժխնդրություն է։

Քանի տարի է ընտանիքի մասին ինչ կեղծ մեղադրանքներ ասես չեն տարածում. պատկերացնում ե՞ք, եթե իրականում ինչ որ բան լիներ, հիմա ինչ արած կլինեին, եթե ոստիկանին «հարվածելու» համար են էսպես անում։ Այս մասին էլի չէի խոսի, սա կմնար մեր ընտանեկան դժվարությունը, որը կհաղթահարեինք, ինչպես մնացածն ենք հաղթահարել, բայց ուզում եմ բարձրաձայնել ու ցույց տալ, որ սա մեծ խնդրի փոքր մասն է. հենց էսպես են մարդկանց խաբում տարիներ շարունակ ու այն մարդկանց դեմ հանում, ովքեր կարող էին ինչ-որ բան փոխել։

Բարեբախտաբար , այս դեպքում բոլորը տեսել են տեսանյութերը և գիտեն ճշմարտությունը։ Բայց պատկերացրեք, եթե տեսանյութը տեսած չլինեիք, հիմա հերթական անգամ հավատալու էիք հերթական ստի կամ առնվազն կասկած էիք ունենալու…»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր