Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել          Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով       Ողբերգական դեպք Ծաղկաձորում, կվադրոցիկլը կողաշրջվել է, 2 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել    

20 հոկ 2023 15:50

Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ հաղթեն ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկիչներն ու Պուտինի նման բռնակալները.Պուտինի և ՀԱՄԱՍ-ի մասին Բայդենի ասածն անընդունելի է

Կրեմլն անընդունելի է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն ու ՀԱՄԱՍ-ի գործողությունները համեմատելու մասին հայտարարությունը։


«Մենք չենք ընդունում նման տոնը Ռուսաստանի Դաշնության և մեր նախագահի նկատմամբ»,- լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի համապատասխան խոսքերը։


«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց ունեն ընդհանրություն՝ նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը... Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ հաղթեն ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկիչներն ու Պուտինի նման բռնակալներ», - ասել է Բայդենը՝ խոսելով Օվալաձև աշխատասենյակից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր