Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս          Փաշինյանի մոլորությունը Հայաստանի համար լավ ավարտ չի ունենալու       Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը    

20 հոկ 2023 16:53

Սսադրիչներ, որոնք ուզում են Արցախի պետականությունը վերջնական կործանել. իրենց գործն արած, ազատության մեջ ման են գալիս, իսկ արդար պահանջով ու ցասմամբ եկած շատ տղաներ բերման են ենթարկվել

Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախում տեղի ունեցավ։ Նրանք քաշքշում էին միմյանց, գոռգոռում։ Լարված իրավիճակին միջամտել են  ոստիկանները, բերման ենթարկել  ակցիայի մասնակիցներին։


Բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ հարձակվել են նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկել նրան։


Լրագրողների հետ զրույցում արցախցի Նարե Սիմոնյանը, որ եղել է մոտակայքում, նշեց, որ չի կարող ասել, թե ինչից սկսվեց այդ լարված իրավիճակը։


«Ընդհանուր առմամբ ասեմ, որ որ այստեղ մեծ մասը արցախցիներ են, ովքեր ունեն իենց ցավն ու հոգսերը, ուզում են իրենց հարցերի պատասխանները ստանալ։ Այստեղի հավաքված մարդկանց  մի մեծ մասը նաև այլ օրերի են եկել, սակայն այսօր սադրիչների առկայությունն էր, որ իրավիճակը սրեց։ Մեծ մասն արդարացի ցասում ունի, չգիտի որտեղ արտահայտի այդ ցասումը, փոքր մասն այսօր ուղղորդված եկավ և այդ ցասումը փորձեց ղեկավարել այնպես, որ դիտվի ի դեմ  Արցախի ներկայացուցչության, պետականության։ Սակայն սրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ պայքարել են Արցախի պետականության համար և  նրանց մեծ մասի պահանջը հենց այն է, որ Արցախը հենց այնպես չի կարող լուծարվել։


Գաղտնի չէ, որ անընդհատ փորձում են առանց այդ էլ շատ խարխլուն վիճակում գտնվող Արցախի պետականությունը վերջնական կործանել։ Համոզված եմ, որ փոքր մասի նպատակը,  որը ուղղորդված է  եկել, այդ մարդկանց ցավն օգտագործելով, արցախցիների մեջ պառակտում մտցնել, այնպիսի գզվրտոց սկսվի, որի հետևանքով  էլ ավելի թուլանա Արցախի պետականության հիմքերը»,- ասաց նա։


Ն.Սիմոնյանը ցավով նշեց, որ հիմա այդ սադրիչները, իրենց գործն արած, ազատության մեջ ման են գալիս, իսկ արդար պահանջով ու ցասմամբ եկած շատ տղաներ բերման են ենթարկվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր