Արտակարգ իրավիճակ Նոր Նորքում, փրկարարներն արհեստական լճակից դուրս են բերել 10-ից ավելի մեքենաներ          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 13-ին       Օրբանը պարտվել է խորհրդարանի ընտրություններում, «Տիսան» սահմանադրական մեծամասնություն կստանա    

21 հոկ 2023 12:30

Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում. նոր կառուցվող ճանապարհին հայտնաբերվել են մարդու կմախքի մասեր

Այսօր` հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են գանգեր, ոսկորներ:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները: Այս պահին Շիրակի մարզի դատախազի հանձարարականով քննարկվում է, թե որ կառույցն է քննություն կատարելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր