Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է          Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ       Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է. Վ. Հովհաննիսյան    

21 հոկ 2023 13:48

Կրկին կրակոցներ՝ համար 18 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի 3/3 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, վնասվել է թիվ 18 երթուղին սպասարկող «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսի ձախ կողային հատվածի ապակին:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:


Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության  Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Ստասսի Դիլանյանի գլխավորությամբ:


Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սլավա Մալխասյանն ու Վահե Վանյանը:Դեպքի վայրում հավաքված քաղքացիներն ասում էին, որ ավտոբուսում եղել են մեծ թվով ուղևորներ, բարեբախտաբար տուժածներ չկան:


Թե ապակու վրա առկա անցքը ինչից է առաջացել՝ պարզվում է՝ արդյոք կրակոցի՞ց, թե՞ քարի հարվածից:Ավտոբուսը սպասարկում է Սիլիկյան թաղամասից դեպի Վարդաշեն թաղամաս:


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոբուսի վրա նախկինում նույնպես կրակոց էին արձակել: Բարեբախտաբար, այդ ժամանակ նույնպես տուժածներ չեն եղել: Այսօր նույնպես այն վարել է նույն վարորդը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր