10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

23 հոկ 2023 11:25

ԼՂ-ում ստեղծվել է 7 հենակետ, 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։


Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։


«Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել է ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 16 ժամանակավոր դիտակետեր։ Ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել է յոթ հենակետ, այդ թվում՝ հինգը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքները շարունակվում են Ղարաբաղի բնակեցված շրջաններին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր