Գնել Սանոսյան, չգիտեմ ինչ ճանապարհով ես հայտնվել այդ աթոռին, բայց ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»          Ողբերգական դեպք Երևանի բժշկական կենտրոններից մեկում. 47-ամյա ծննդկան է մահացել       Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս    

24 հոկ 2023 14:18

Գնում ենք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, որը կգերազանցի Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը պատմել է մարդկության համար ամենավատ սցենարի մասին, եթե շարունակվի Արեւելքի եւ Արեւմուտքի դիմակայությունը։

«Ես կարծում եմ, որ ամենակարեւոր հարցը «ինչպե՞ս խուսափել երրորդ համաշխարհային պատերազմից»-ն է։  Այս տարբեր հակամարտությունները... քաղաքակրթական ռիսկեր են պարունակում։ Երրորդ համաշխարհային պատերազմը քաղաքակրթական ռիսկ է, որը, գուցե չհաղթահարենք։ Ես կարծում եմ, որ մենք ցանկանում ենք առաջնահերթ դարձնել երրորդ համաշխարհային պատերազմի կանխումը, սա՛ նշանակություն ունի»,- ասել է Մասկը՝ պատասխանելով Fox News-ի նախկին հաղորդավար Թաքեր Կառլսոնի հարցին։

Մասկը նախազգուշացրել է, որ անգամ աննշան հակամարտությունը կարող է վերաճել գլոբալ ճգնաժամի, եթե այն անհապաղ չլուծվի՝ զուգահեռներ անցկացնելով այն իրադարձությունների միջեւ, որոնք հանգեցրել են Առաջին համաշխարհայինին։

«Ոչ ոք չի սպասում երրորդ համաշխարհային պատերազմին, ուստի մենք պետք է մտածենք, որ դա կարող է նորից տեղի ունենալ։ Իսկ երբ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից՝ մինչ դուք կնկատեք դա, մենք կունենանք մասշտաբային գլոբալ հակամարտություն ավերածություններով, որոնք շատ ավելի կգերազանցեն Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները»,- ավելացրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր