20.000 եվրոյով և 5.000 ԱՄՆ դոլարով փորձել է վաճառել երկու երեխաների

Դիաննա Գրիգորյանը ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով 20.000 եվրոյով և 5.000 ԱՄՆ դոլարով փորձել է վաճառել երկու երեխաների, որն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:
Բացի այդ, Դիաննա Գրիգորյանը կատարել է փողերի լվացում՝ փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքը, որը նպատակ է ունեցել թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը և պատկանելությունը: