«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Զգուշացեք քրոնիկ հազից       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

28 հոկ 2023 15:50

«Զգույշ եղեք Հայբիզնեսբանկից, սկսել է մտնել հաճախորդների «գրպանները»»․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զգույշ եղեք ARMBUSINESSBANK CJSC-ից (ABB բանկ): Ամեն գնով գումար աշխատելու մոլուցքով տարված, վերջինս սկսել է մտնել հաճախորդների «գրպանները»:
Ուրեմն, 2023թ․ մայիսին բանկը հայտարարեց, որ իր կողմից հաճախորդներին ուղարկված SMS-ները վճարովի են դառնալու: Սա աննախադեպ, չլսված խայտառակություն է, քանզի պատկերացրեք, որ, օրինակ` բանկը հաճախորդներին ինքն իրեն գովազդող SMS ուղարկի և, ըստ այդմ, բանկի գովազդի համար հաճախորդները վճարեն: Պատկերացրեք նաև, որ նկարագրված գործողությունն իրականացվի հաճախակի պարբերականությամբ:
Այսօրինակ խայտառակության վերաբերյալ ինչ-որ կերպ տեղեկացված հաճախորդները բանկի մասնաճյուղերում SMS ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ գրեցին, սակայն դա էլ չօգնեց: Որոշ ժամանակ անց, բանկը «կորցրեց դիմումները» և վերսկսեց SMS-ներ ուղարկելու գործընթացը:
Բանկի «Տերյան» մասնաճյուղում ասում են, որ հաճախորդը պարտավոր է հիշել բանկում դիմում գրելու օրը և ժամը և, եթե չի հիշում, ապա «բանկը ոչնչով օգնել չի կարող»: Այսինքն, բանկում չկա դիմումների էլեկտրոնային բազա և հաճախորդը պարտավոր է ամեն ինչ հիշել: Սակայն, եթե հաճախորդը կամայական թիվ «վերհիշի», ապա բանկի մասնաճյուղի Հերիքնազը կհերքի այն, պատճառաբանելով, որ այդ օրը որևէ դիմում չի գրվել: Եվ, մինչև հաճախորդը «հիշում է», իսկ Հերիքնազը` հերքում, հաճախորդը բանկից SMS-ների հերթական խմբաքանակն է ստանում: Նույն մասնաճյուղի կառավարիչը ևս չի տիրապետում բանկում գրված դիմումների էլեկտրոնային բազային: Ավելին` վերջինս դեմ չէ, որ յուրաքանչյուր հաճախորդ ամեն օր բանկ այցելի և ամեն օր SMS-ներից հրաժարվելու դիմում գրի: Այդ դեպքում, բանկին դիմումների էլեկտրոնային բազա այլևս անհրաժեշտ չի լինի:
Քանի որ «հերիքնազությունը» (ամեն ինչ հերքելը) Հայբիզնեսբանկի աշխատաոճն է, ապա բանկին ինչ-որ բան ապացուցելը շատ ժամանակ և մեծ ջանք է պահանջելու: Իսկ այդ ընթացքում SMS-ները գալիս են ու գալիս»։


Աղբյուրը` Կարեն Հեքիմյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր