Կենտրոնական բանկը հակասում է ինքն իրեն. ավելի մեծ թափով ինֆլյացիա է սպասվում

Հատկանշական է, որ արժույթների արժևորումը նկատվում է վերջին երկու օրերին և բավականին սրընթաց կերպով: Ի՞նչ պատահեց, որ հանկարծ գործընթացը հակառակ կողմով է ընթանում: Գուցե դոլարը 2 օրվա մեջ կտրուկ պակասե՞ց:
Սրա միակ տրամաբանական բացատրությունն այն է, Կենտրոնական բանկը, ըստ էության, մտել է շուկա, դրամի ինտերվենցիա է կատարվել: Ինչպես հիշում եք, ԿԲ նախագահը մի քանի օր առաջ ասում էր, որ եթե իրենք շուկայից դոլար գնեն և թուլացնեն հայկական դրամը, դա ինֆլյացիոն մեծ ռիսկեր է պարունակում. հիմա ինչպե՞ս հասկանանք՝ ընդամենը երկու օր առաջ ԿԲ նախագահն այդպիսի հայտարարություն էր անում, իսկ հիմա մտել են շուկա: Այս դեպքում որքանո՞վ են Կենտրոնական բանկի գործողությունները համապատասխանում տնտեսագիտական օրենքներին, արդյոք Կենտրոնական բանկը շուկայական օրենքներո՞վ է շարժվում, թե՞ քաղաքական հրահանգներ է կատարում:
Այս համատեքստում հետաքրքրական է ևս մեկ փաստ. ցանկացած բանկոմատից նոր տպած թղթադրամներ է տալիս, այսինքն՝ մեծ քանակությամբ դրամ է տպվում, ինչը նոր՝ ավելի մեծ թափով ինֆլյացիայի պատճառ է դառնալու:
1or.am