Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

31 հոկ 2023 13:23

Ինչո՞ւ պետք է տանք, տանք, որ ի՞նչ լինի․ ֆինանսների նախարարը՝ արցախցներին թոշակ տալու մասին

Մենք թոշակ չենք տալիս արցախցիներին, մենք տվել ենք գումարները ԼՂ կառավարությանը, ինքը որոշել է՝ ինչ անի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ արցախցիներին աշխատավարձ ու թոշակ հիմա հնարավոր չէ տալ, չէ՞ որ ամեն ամիս Հայաստանն այդ գումարները տրամադրել է Արցախին:


Հարցին՝ ինչու հիմա Հայաստանը չի տալիս ԼՂ-ին այդ գումարները, նախարարը պատասխանեց. «Նախ ասեմ, որ համարյա ամբողջ գումարը տրամադրված է, այնտեղ շատ փոքր գումար է մնացել: Այս տարվա համար նախատեսված ամբողջ գումարը, կարծեմ 6 մլրդ դրամի մնացորդ ունենք, տրամադրվել է արդեն: Դեռ մի բան էլ ավելի, մենք որոշումներ ենք կայացրել տարվա ընթացքում և այդ գումարն ավելացրել ենք: Հիմա մենք այդ գումարները տրամադրում ենք մարդկանց, որոնք գտնվում են Հայաստանում»:


Ճշտող հարցին՝ այսինքն այն գումարները, որոնք պետք է տայիք Արցախին, հիմա տալիս եք որպես օգնությո՞ւն, Վահե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ոչ, որովհետև 100-հազարական և 50-հազարական դրամները, որ հիմա տալիս ենք, դրանք շատ ավելի շատ են, քան այն գումարը, որի մնացորդ կար ԼՂ-ին հատկացնելու համար: Մենք որոշում չունենք, որ այդ գումարը չենք տալու, բայց ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է տանք: Տանք, որ ի՞նչ լինի: Մենք արդեն վճարում ենք մարդկանց թոշակներին հավասարազոր գումարներ:


Իսկ թոշակ ստանալու համար այդ մարդիկ պետք է հաշվառվեն Հայաստանում, գրանցվեն մեր համակարգում և ստանան իրենց հասանելի թոշակը ՀՀ ընդհանուր համակարգի միջոցով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր